Հարգելի այցելու: Դուք վերահասցեագրվում եք «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ: Մուտք գործելուց հետո համակարգն ինքնաշխատ Ձեզ կվերադարձնի մեր կայք:

01. Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում՝ բացառությամբ կոնստրուկտորական և ճարտարապետական մասերի

Ծառայության մասին

Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման (բացառությամբ կոնստրուկտորական մասի, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեություն կարող են իրականացնել իրավաբանական և ֆիզիկական անձիք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը՝ համապատասխան լիցենզիայի հիման վրա:

Ինչպես դիմել

Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման (բացառությամբ կոնստրուկտորական մասի, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին պետք է ներկայացնի լիցենզիա ստանալու հայտ, որին կից տրամադրի անհրաժեշտ փաստաթղթերը:
Լիցենզիա ստանալու մասին հայտերը և դրանց կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով:

Անհրաժեշտ փաստաթղթեր

Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`
1. իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները`
  • լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 1 ձևի՝ նշելով իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
  • տվյալներ կազմակերպությունում ներգրավված՝ սույն կարգի 6-րդ կետով սահմանված որևէ ոլորտում կամ ոլորտներում գործունեություն իրականացնելու համար առնվազն մեկ մասնագետի մասին` համաձայն N 3 ձևի, իսկ քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության լիցենզիային կից՝ սույն կարգի 7-րդ կետում նշված ներդիր (ներդիրներ) հայցելու դեպքում՝ տվյալներ «Ճարտարապետական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան արտոնագրված մասնագետների մասին՝ սույն կարգի 7-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերում նշված ներդիրների համար՝ համապատասխանաբար առնվազն մեկական ճարտարապետի, 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ներդիրի համար՝ առնվազն մեկ ճարտարագետ-կոնստրուկտորի մասին՝ համաձայն N 4 ձևի,
  • մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը՝ համաձայն N 5 ձևի,
  • «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը.
  • լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 2 ձևի՝ նշելով անունը, հայրանունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
  • անձնագրի պատճենը,
  • տվյալներ անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա կողմից իրականացվող գործունեության մեջ ներգրավված՝ սույն կարգի 6-րդ կետով սահմանված որևէ ոլորտում կամ ոլորտներում գործունեություն իրականացնելու համար առնվազն մեկ մասնագետի մասին՝ համաձայն N 3 ձևի, իսկ քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության լիցենզիային կից՝ սույն կարգի 7-րդ կետում նշված ներդիր (ներդիրներ) հայցելու դեպքում՝ տվյալներ «Ճարտարապետական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան արտոնագրված մասնագետների մասին՝ սույն կարգի 7-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերում նշված ներդիրների համար՝ համապատասխանաբար առնվազն մեկական ճարտարապետի, 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ներդիրի համար՝ առնվազն մեկ ճարտարագետ-կոնստրուկտորի մասին՝ համաձայն N 4 ձևի,
  • մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը՝ համաձայն N 5 ձևի (բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունում նշված արտոնագրված ճարտարապետների և կոնստրուկտորների),
  • «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը:
2. անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուները`

Պետական տուրք

Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման (բացառությամբ ճարտարապետական և կոնստրուկտորական մասերի, ինչպես նաև շինարարության թույլտվություն
չպահանջող աշխատանքների) համար պետական տուրքը յուրաքանչյուր ներդիրի համար գանձվում է տարեկան 40.000 ՀՀ դրամ դրույքաչափով (գանձապետական հաշվեհամարը՝ 900005169231):

Իրավական ակտեր

Lիցենզավորման գործնթացը կարգավորող իրավական ակտերն են՝
Lիցենզավորման գործնթացը կարգավորող իրավական ակտերն են՝
  • «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը,
  • «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքը,
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը,
  • ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N  1533-Ն որոշումը,
  • ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշումը:


Փակել
Հարգելի այցելու: Դուք վերահասցեագրվում եք «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ: Մուտք գործելուց հետո համակարգն ինքնաշխատ Ձեզ կվերադարձնի մեր կայք:
Խնդրում ենք սպասել… Կատարվում է տվյալների փոխանակում: