Հարգելի այցելու: Դուք վերահասցեագրվում եք «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ: Մուտք գործելուց հետո համակարգն ինքնաշխատ Ձեզ կվերադարձնի մեր կայք:

Ձև 1-1 Նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք) հայտ

Ծառայության մասին

Նախագծման թույլտվությունը (կամ ճարտարապետահատակագծային առաջադրանքը) սահմանում է քաղաքաշինական օբյեկտի (այդ թվում` ոչ հիմնական) նախագծի մշակման պարտադիր պայմանները, պահանջներն ու uահմանափակումները` հիմք ընդունելով համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի պահանջները:

Նախագծման թույլտվությունը ներառում է պատմամշակութային ժառանգության, քաղաքաշինական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային, բնակչության և սակավաշարժ խմբերի պաշտպանության ու այլ նորմատիվ պահանջներ, նախագծի մշակման փուլերը, նախագծման տեխնիկական պայմանները, ինչպես նաև նախագծման թույլտվության գործողության ժամկետը:

Նախագծման թույլտվությունով սահմանված պայմանները հիմք են նախագծային փաստաթղթերի մշակման համար և պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր մասնակիցների համար:

Ինչպես դիմել

Նախագծման թույլտվություն ստանալուspan>են`
  • կառուցապատվող հողամասի հատակագիծը` նախագծվող կամ փոփոխման ենթակա օբյեկտի առաջարկվող տեղանշմամբ, իսկ կառույցի գործառնական նշանակության փոփոխության դեպքում` նաև վերջինիս հատակագիծը (հատակագծերը),
  • անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործողի՝ անշարժ գույքըփոփոխելու իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը:

Տրամադրման գործընթացը

Իրավասու մարմինը հայտի ընդունման օրվանից 3-օրյա ժամկետում հարցում է ներկայացնում մատակարար կազմակերպություններ (եթե նախատեսվող օբյեկտի կառուցման կամ վերակառուցման, կամ գործառնական նշանակության փոփոխության հետևանքով առաջանում է օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքի նոր ծառայությունների մատուցում կամ ծառայությունների մատուցման փոփոխություն)` ինժեներական ենթակառուցվածքի ցանցերին միանալու տեխնիկական պայմաններն ստանալու նպատակով, հարցմանը կցելով հայտում ներկայացված փաստաթղթերը:

Մատակարար կազմակերպությունները տեխնիկական պայմաններն Իրավասու մարմնին են տրամադրում վերջինիս հարցումն ստանալու օրվանից`

  • II կատեգորիայի օբյեկտների համար` 5-օրյա ժամկետում,
  • III կատեգորիայի օբյեկտների համար` 10-օրյա ժամկետում,
  • IV կատեգորիայի օբյեկտների համար 15-օրյա ժամկետում:
Նախագծման թույլտվությունը (ՀՀ կառավարության 19.03.2015թ. N596-Ն որոշման N5 հավելվածի N1-2 ձև) Իրավասու մարմնի կողմից կառուցապատողին է տրամադրվում հայտի ընդունման օրվանից` մատակարար կազմակերպություններից տեխնիկական պայմաններ ստանալու անհրաժեշտության դեպքում`
  • I կատեգորիայի օբյեկտների համար` չի պահանջվում,
  • II կատեգորիայի օբյեկտների համար` 10-օրյա ժամկետում,
  • III կատեգորիայի օբյեկտների համար` 15-օրյա ժամկետում,
  • IV կատեգորիայի օբյեկտների համար` 20-օրյա ժամկետում,
մատակարար կազմակերպություններից տեխնիկական պայմաններ ստանալու անհրաժեշտության բացակայության դեպքում`
  • I կատեգորիայի օբյեկտների համար` չի պահանջվում,
  • II կատեգորիայի օբյեկտների համար` 5-օրյա ժամկետում,
  • III կատեգորիայի օաժանելի մասը կազմող տեխնիկական պայմանները տրամադրվում են անվճար: Նախագծման թույլտվության գործողության ժամկետը չի կարող գերազանցել`
    • II կատեգորիայի օբյեկտների համար` մեկ տարին,
    • III կատեգորիայի օբյեկտների համար` մեկուկես տարին,
    • IV կատեգորիայի օբյեկտների համար` երկու տարին:
    V կատեգորիայի օբյեկտների յուրաքանչյուր առանձին դեպքի համար` ՀՀ կառավարության կողմից սահմանված ժամկետներում:

Իրավական ակտեր

Նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք) տրամադրման
գործնթացը կարգավորող իրավական ակտերն են՝
  •  «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքը,
  • ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշումը:

Կարևոր է իմանալ

Նախագծման թույլտվություն չի պահանջվում`
  1. հաստատված գոտևորման նախագիծ ունեցող տարածքներումբազմակի օգտագործման օրինակելի նախագծերով և քաղաքաշինության բնագավառի սերտիֆիկացված արտադրանքի կիրառմամբ կառուցապատում իրականացնելիս.
  2. ՀՀ կառավարության 19.03.2015թ. N596-Ն որոշմանN4 հավելվածի N1 ցանկով սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքներ կատարելիս.
  3. կառույցի արտաքին տեսքը, հարաչափերն ու գործառնական նշանակությունը, սեյսմակայունությունը, հուսալիությունն ու անվտանգության այլ բնութագրերը չփոփոխող` II և III կատեգորիաների օբյեկտների կամ դրանց առանձին հատվածների ներքին վերակառուցումների համար, IV կատեգորիայի պատմության և մշակույթի հուշարձան չհանդիսացող բազմաբնակարան բնակելի շենքերում առանձին բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի ներքին վերակառուցումների համար, եթե դրանք չեն հանգեցնում բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող տարածքների փոփոխությանը:
  4. Շինարարության (քանդման) թույլտվության տրամադրման օրվանից շինարարության տևողության ժամանակահատվածի կեսը լրանալու ժամկետում շինարարական աշխթ. N596-Ն որոշմանN1 հավելվածով սահմանված կարգով իրավասու մարմնի կողմից վերահամաձայնեցվում (վերահաստատվում)են` նախկինում համաձայնեցված նախագծային փաստաթղթերի բնօրինակի վրա համապատասխան նշում(գրառում) կատարելու միջոցով:
Փակել
Հարգելի այցելու: Դուք վերահասցեագրվում եք «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ: Մուտք գործելուց հետո համակարգն ինքնաշխատ Ձեզ կվերադարձնի մեր կայք:
Խնդրում ենք սպասել… Կատարվում է տվյալների փոխանակում: