ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Ծառայության մասին
Նախագծման թույլտվությունը (կամ ճարտարապետահատակագծային առաջադրանքը) սահմանում է քաղաքաշինական օբյեկտի (այդ թվում` ոչ հիմնական) նախագծի մշակման պարտադիր պայմանները, պահանջներն ու uահմանափակումները` հիմք ընդունելով համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի պահանջները:
Նախագծման թույլտվությունը ներառում է պատմամշակութային ժառանգության, քաղաքաշինական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային, բնակչության և սակավաշարժ խմբերի պաշտպանության ու այլ նորմատիվ պահանջներ, նախագծի մշակման փուլերը, նախագծման տեխնիկական պայմանները, ինչպես նաև նախագծման թույլտվության գործողության ժամկետը:
Նախագծման թույլտվությունով սահմանված պայմանները հիմք են նախագծային փաստաթղթերի մշակման համար և պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր մասնակիցների համար:
Ինչպես դիմել
Նախագծման թույլտվություն ստանալու համար կառուցապատողն Իրավասու մարմին է ներկայացնում հայտ (ՀՀ կառավարության 19.03.2015թ. N596-Ն որոշման N5 հավելվածի N1-1 ձև), որին կցվում են`
- կառուցապատվող հողամասի հատակագիծը` նախագծվող կամ փոփոխման ենթակա օբյեկտի առաջարկվող տեղանշմամբ, իսկ կառույցի գործառնական նշանակության փոփոխության դեպքում` նաև վերջինիս հատակագիծը (հատակագծերը),
- անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործողի՝ անշարժ գույքըփոփոխելու իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը:
Տրամադրման գործընթացը
Իրավասու մարմինը հայտի ընդունման օրվանից 3-օրյա ժամկետում հարցում է ներկայացնում մատակարար կազմակերպություններ (եթե նախատեսվող օբյեկտի կառուցման կամ վերակառուցման, կամ գործառնական նշանակության փոփոխության հետևանքով առաջանում է օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքի նոր ծառայությունների մատուցում կամ ծառայությունների մատուցման փոփոխություն)` ինժեներական ենթակառուցվածքի ցանցերին միանալու տեխնիկական պայմաններն ստանալու նպատակով, հարցմանը կցելով հայտում ներկայացված փաստաթղթերը:
Մատակարար կազմակերպությունները տեխնիկական պայմաններն Իրավասու մարմնին են տրամադրում վերջինիս հարցումն ստանալու օրվանից`
Մատակարար կազմակերպությունները տեխնիկական պայմաններն Իրավասու մարմնին են տրամադրում վերջինիս հարցումն ստանալու օրվանից`
- II կատեգորիայի օբյեկտների համար` 5-օրյա ժամկետում,
- III կատեգորիայի օբյեկտների համար` 10-օրյա ժամկետում,
- IV կատեգորիայի օբյեկտների համար 15-օրյա ժամկետում:
- I կատեգորիայի օբյեկտների համար` չի պահանջվում,
- II կատեգորիայի օբյեկտների համար` 10-օրյա ժամկետում,
- III կատեգորիայի օբյեկտների համար` 15-օրյա ժամկետում,
- IV կատեգորիայի օբյեկտների համար` 20-օրյա ժամկետում,
- I կատեգորիայի օբյեկտների համար` չի պահանջվում,
- II կատեգորիայի օբյեկտների համար` 5-օրյա ժամկետում,
- III կատեգորիայի օբյեկտների համար` 10-օրյա ժամկետում,
- IV կատեգորիայի օբյեկտների համար` 15-օրյա ժամկետում:
- II կատեգորիայի օբյեկտների համար` մեկ տարին,
- III կատեգորիայի օբյեկտների համար` մեկուկես տարին,
- IV կատեգորիայի օբյեկտների համար` երկու տարին:
Իրավական ակտեր
Նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք) տրամադրման
գործնթացը կարգավորող իրավական ակտերն են՝
- «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքը,
- ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշումը:
Կարևոր է իմանալ
Նախագծման թույլտվություն չի պահանջվում`
- հաստատված գոտևորման նախագիծ ունեցող տարածքներումբազմակի օգտագործման օրինակելի նախագծերով և քաղաքաշինության բնագավառի սերտիֆիկացվածարտադրանքի կիրառմամբ կառուցապատում իրականացնելիս.
- ՀՀ կառավարության 19.03.2015թ. N596-Ն որոշմանN4 հավելվածի N1 ցանկով սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքներկատարելիս.
- կառույցի արտաքին տեսքը, հարաչափերն ու գործառնականնշանակությունը, սեյսմակայունությունը, հուսալիությունն ու անվտանգության այլ բնութագրերըչփոփոխող` II և III կատեգորիաների օբյեկտների կամ դրանց առանձին հատվածների ներքինվերակառուցումների համար, IV կատեգորիայի պատմության և մշակույթի հուշարձան չհանդիսացողբազմաբնակարան բնակելի շենքերում առանձին բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի ներքինվերակառուցումների համար, եթե դրանք չեն հանգեցնում բազմաբնակարան կամ ստորաբաժանվածշենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող տարածքների փոփոխությանը:
- Շինարարության (քանդման) թույլտվության տրամադրմանօրվանից շինարարության տևողության ժամանակահատվածի կեսը լրանալու ժամկետում շինարարականաշխատանքներ չսկսելու դեպքում` նոր թույլտվություն ստանալու համար դիմում ներկայացնելիս:Նշված դեպքում նախագծային փաստաթղթերը ՀՀ կառավարության 19.03.2015թ. N596-Ն որոշմանN1 հավելվածով սահմանված կարգով իրավասու մարմնի կողմից վերահամաձայնեցվում (վերահաստատվում)են` նախկինում համաձայնեցված նախագծային փաստաթղթերի բնօրինակի վրա համապատասխան նշում(գրառում) կատարելու միջոցով:
Փակել
Հարգելի այցելու: Դուք վերահասցեագրվում եք «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ: Մուտք գործելուց հետո համակարգն ինքնաշխատ Ձեզ կվերադարձնի մեր կայք: