ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Շինարարության թույլտվությունը տրամադրելու ժամկետները
Իրավասու մարմինը համաձայնեցնում է նախագծային փաստաթղթերը և միաժամանակ տալիս է շինարարության թույլտվությունը՝ սույն կարգի 98-րդ կետում նշված դիմումն ստանալու օրվանից`
1. II ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) օբյեկտների համար
- ա. 3-օրյա ժամկետում` բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կամ սերտիֆիկացված նախագծերի տեղակապման դեպքում, ինչպես նաև շենքերի և շինությունների արտաքին գծային ինժեներական ենթակառուցվածքների ստեղծման դեպքում.
- բ. 5-օրյա ժամկետում` սույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության մեջ չնշված օբյեկտների դեպքում,
2. 10-օրյա ժամկետում` III ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) օբյեկտների դեպքում
3. 15-օրյա ժամկետում՝ IV ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) օբյեկտների դեպքում:Վճարվող տուրքի չափը
Շինարարության թույլտվության համար նախատեսված տուրքի չափը սահմանում է տեղական ինքնակառավարման մարմնի ավագանին:
Փակել
Հարգելի այցելու: Դուք վերահասցեագրվում եք «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ: Մուտք գործելուց հետո համակարգն ինքնաշխատ Ձեզ կվերադարձնի մեր կայք: